Արևմտյան Հայաստանը շարունակում է պայքարել Արցախի և արցախցիների իրավունքների համար

  • by Western Armenia, 16 Մարտի, 2024 in Քաղաքականություն
70 դիտում

Վերջին շրջանում հայկական մամուլում շրջանառվող դիրքորոշումները , որոնք վերաբերում են   միջազգային ատյաններում’ ընդդեմ Բաքվի գանգատներից հրաժարվելու հարցին խիստ մտահոգիչ են։

Արևելյան Հայաստանում փորձում են այս դատական գործերը քաղաքականցնել, այդ պատճառով տեղին է նշել, որ դատական հայցերով  իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով։

Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչն իրական հնարավորություն է տալիս  հասնելու խախտված իրավունքների վերականգնման։ Դատական հայցերից հրաժավելը ձեռնտու է բացառապես Բաքվին, քանի որ դա թույլ է տալիս խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանի գրասենյակը հաշվի է առնում , որ խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատև, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որևէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաև կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները։ 

Պարզից էլ պարզ է, որ ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով։

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը  ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։