Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պայքարը՝ հանուն Արցախի և արցախցիների իրավունքների 

  • by Western Armenia, 12 Մարտի, 2024 in Քաղաքականություն
84 դիտում

Հայկական սոց․ հարթակներում շրջանառվում է այն միտքը, որ Արևելյան Հայաստանը պետք է դիմի Մարդու իրավունքների միջազգային դատարան՝ Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում՝ ընդդեմ Բաքվի։ 

Սակայն դրա փոխարեն լսում ենք Սահմանադրությունը փոխելու մասին քննարկումներ: Այս խոսակցությունները ավելի ակտիվացան, երբ Արևելյան Հայաստանի՝  հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում շեշտեց`«մտայնությունը, որ Արևելյան Հայաստանը միակողմանիորեն բարի կամք կդրսևորի, և Բաքուն դա կգնահատի և ինքն էլ բարի կամք կդրսևորի՝ չի աշխատել, չի աշխատում և չի աշխատելու»: 

«Այս օրերին Ստեփանակերտում քանդվում է Ազգային Ժողովի շենքը, այսինքն, եթե Բաքուն պլան ուներ, որ հայերը այնտեղ պիտի ապրեն, դա չպիտի արվեր, սակայն Արևելյան Հայաստանը պաշտոնապես նման երևույթներին չի արձագանքում»,- շեշտել է Մարուքյանը՝ հավելելով, որ արցախահայության խնդիրը չի կարող լինել Բաքվի ներքին գործը։

Այս ֆոնին ՝ Արևելյան Հայաստանի մամուլում սկսվեցին  շրջանառվել լուրեր, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Բաքվի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել’ Բաքվի դեմ ներկայացված հայցերից: Ընդ որում, Բաքուն չի հրաժարվում իր հայցերից, սակայն Արևելյան Հայաստանի վերնախավը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին՝ պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Բաքվի դեմ հայցերից:

Այս խմորումներին հակառակ ՝ Արևմտյան Հայաստանը շարունակում է պայքարել ՝ միայնակ Արցախի և Արցախցիների իրավունքների համար։ Արևմտյան Հայաստանի առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանի գրասենյակը շարունակում է ՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին պատճառված նյութական և ֆիզիկական վնասների վերաբերյալ տեղի ունեցող դատական պրոցեսները։  Արմենակ Աբրահամեանը  շարունակում է  զբաղվել Արցախի քաղաքացիների դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ։ Արևմտյան Հայաստանը չի վախենում հայտարարել, որ Արցախը կապ չունի Բաքվի հետ և բոլոր հայցերի իմաստը հենց դա է՝ ապացուցել, որ Արցախը հայկական է , իսկ արցախցին՝ բնիկ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը չի լռել, չի լռելու և պայքարում է, որ ողջ աշխարհն իմանա արցախցիների խնդիրների մասին։