Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Երևանում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
37 դիտում

Արևելյան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Երևանի Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:

Նշենք, որ նախօրեին Իրանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը մայիսի 22-ին եւ 23-ին կբացվի Սգո մատյան, որտեղ հնարավոր կլինի գրառում կատարել:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Երևանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերին լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել և նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։

«Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։ Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,- ասել է փոխդեսպանը։

ՈՒՂԻՂ. Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու