Բաքուն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը

  • by Editbeglari, 06 Օգոստոսի, 2024 in Լուրեր
242 դիտում

Ըստ արբանյակային լուսանկարների, ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն: Դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի «Օխտը դռնի» վանքը: Ոչնչացման գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները: