Բաքուն Արեւելյան Հայաստանին հրավիրել է իրենց երկրում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Բաքվի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավեր նամակ է հղել Արեւելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Հիմա ժամանակն է, որ իրենց կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։
Ավելի վաղ Հաջիևն ասել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։
Հիշեցնենք` Բաքվի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել էր, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
