Բաքուն Արեւելյան Հայաստանի դեմ կոնսենսուս է ձևավորում, որ հարձակման դեպքում հայտարարի` այլ տարբերակ չկար. Սերգեյ Մելքոնյան 

  • by Editbeglari, 19 Դեկտեմբերի, 2024 in Լուրեր
219 դիտում

https://youtu.be/FLsdBwX56_s?si=xdgjKAChkmKKsMOz

Alpha News-ի հետ զրույցում արևելագետ Սերգեյ Մելքոնյանը նշել է, որ Ալիևի քաղաքականությունը ուղղված է Արեւելյան Հայաստանի նկատմամբ նոր նախապայմաններ առաջ քաշելուն։ Ալիևի հարցազրույցի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե Բաքուն աջակցում է Ռուսաստանի օրակարգին, սակայն իրականում այն ներկայացվում է որպես Հայաստանի դեմ ուղղված քայլ:

Սերգեյ Մելքոնյանը ընդգծել է, որ Բաքուն նպատակ ունի խոչընդոտել ԵՄ դիտորդական առաքելությանը Արեւելյան Հայաստանում և նոր նախապայմաններ առաջ քաշել, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի իրավունքների հարցը, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը։

Նա նաև նշել է, որ Բաքվի դիսկուրսը միտված է  Արեւելյան Հայաստանի պետականության և ինքնիշխանության թուլացմանը՝ օգտագործելով պատմական կեղծ պնդումներ, ինչպես Երևանը «ադրբեջանական քաղաք» ներկայացնելու փորձերը։