Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet

  • by Western Armenia, 01 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
30 դիտում

EurasiaNet-ը՝ գրում է․ «Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում» վերնագրով իր հոդվածում:
«Անցյալ տարվա աշնանից ի վեր, երբ ավարտվեց Արցախի գրավումը, Բաքուն արագ քայլեր է ձեռնարկել վերականգնելու տարածաշրջանի առանցքային հատվածները՝ ակնհայտորեն ձգտելով հեռացնել հայկական ազդեցության ցանկացած մնացորդ: Փոխակերպումը դուրս է գալիս միայն բնակավայրերի անվանումները փոխելու սահմաններից: Արցախի մայրաքաղաքը, օրինակ, դեռ խորհրդային տարիներին կոչվել է Ստեփանակերտ, սակայն այժմ վերանվանվել է Խանքենդի։
Արբանյակային նոր պատկերները ցույց են տալիս հայ բնակիչների տների, հայկական եկեղեցիների և մշակութային այլ նշանակալի վայրերի համատարած ավերումը: Ամենակտրուկ փոփոխություններից մեկը Ստեփանակերտում մի ամբողջ թաղամասի և ավտոկայանի ավերումն է։ Քանդված տարածքը գտնվում է նախկին Արցախի պետական համալսարանի մոտ, որն այժմ վերանվանվել է «Արցախի համալսարան»։ Ավերածության մեկ այլ խոշոր օրինակ է Շուշի քաղաքի մերձակայքում գտնվող հայկական Քարին տակ կոչվող գյուղը, որը, ըստ երևույթին, ամբողջությամբ բուլդոզերով է քանդվել: Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ քանդելու համար նշված որոշ մասնավոր տների ներսում գտնվող անձնական գույքը աղբի պես դուրս է նետվել:
Բաքվի իշխանությունների կործանարար հարվածի տիրութում են հայկական եկեղեցիները, գերեզմանատները և ուղղափառ քրիստոնեական կրոնական խորհրդանիշները: Հայկական աղոթատեղիների քանդման փաստագրված դեպքեր են գրանցվել Շուշիում և Բերձորում։ Նույն կերպ քանդվել են արձաններն ու հուշարձանները, որոնք կապված են հայկական ժառանգության հետ։
Համենայն դեպս, ադրբեջանական քանդման ջանքերը հակասում են ՄՔԴ-ի նոյեմբերին տրված վճռին, որը պահանջում էր Բաքվից, վկայակոչելով Բաքվի պարտավորությունները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար», - ասվում է հոդվածում։