Բաքուն դիմում է ակնհայտ ստախոսության՝ ցույց տալու, թե իբրեւ հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են եւ չեն վնասվել

  • by Western Armenia, 11 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
29 դիտում

Բաքուն որքան էլ փորձի ի ցույց դնել իր իբրեւ «հանդուրժողականությունը», քանդված հարյուրավոր հայկական հուշարձանները խոսում են անհանդուրժող և ագրեսիվ բնույթի մասին։ Այս մասին ահազանգում է Monument watch ակադեմիական հարթակը։

Թշնամին 2020 թվականից սկսեց լայնորեն ցուցադրել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսանկարները։ Սրանով ուզում է ցույց տալ, թե իբրեւ հանդուրժող է։

Եթե մինչև 2023 թվականն այս թեզերի տարածմամբ զբաղվում էին պաշտոնական լրատվականները, ապա հիմա այս արշավին մասնակից են դարձել Բաքվում գործող բազմաթիվ մեդիադեմքեր, որոնք փոքրիկ տեսանյութեր են հրապարակում։

Սակայն, Բաքուն, բնականաբար չի ցուցադրում պատմական Ուտիքի, հարակից տարածքների հայկական տասնյակ գյուղերի ավերակները, քանդված, վնասված հայկական եկեղեցիները, գերեզմանոցները: 

Ուշագրավ է, որ այդ տեսանյութերում նախքան 19-րդ դարը կառուցված եկեղեցիները անվանվում են աղվանական, հայկական են միայն 19-րդ դարում կառուցվածները: Այստեղ Բաքվի կողմն անուղղակի կերպով տարածում է նաև հայերի՝ իբր միայն 19-րդ դարում տարածաշրջանում հայտնվելու քարոզչական սուտը:

Այս տեսանյութերի շարքում եկեղեցիներից բացի կարևոր տեղ է տրամադրվում նաև հայկական գերեզմանոցներին: Ցուցադրվում են լավ վիճակում գտնվող խորհրդային տարիներին և 19-րդ դարավերջին արված թաղումները՝ իբրև թե ապացույց, որ չնայած հակամարտությանը՝ ադրբեջանցիները չեն վնասել նաև հայկական գերեզմանոցները: 

Այսպիսով, ակադեմիական հարթակը պնդում է՝ Բաքուն դիմում է ակնհայտ ստախոսության՝ ցույց տալու, թե իբրեւ հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են և դրանք չեն վնասվել: