Բաքուն կրկին հայտարարում է՝ որպեսզի խաղաղություն հաստատվի Արեւելյան Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի 

  • by Western Armenia, 08 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
25 դիտում

Բաքվի արտգործնախարաը հայտարարել է, թե Արեւելյան Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Բաքվի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի։ 

Բայրամովը միևնույն ժամանակ շեշտել է, որ խաղաղության պայմանագրին առնչվող «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։

Հիշեցնենք՝ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Բաքվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:

Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Սահմանադրության մեջ հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Արցախի միավորմանը։

Հայկական կողմը բազմիցս է հայտարարել՝ Մայր օրենքի փոփոխությունը Արեւելյան Հայաստանի ներքին գործն է եւ  Բաքուն չի կարող նման պահանջ ներկայացնել՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով։