Բաքուն հրաժարվել է Արևելյան Հայաստանի և Բաքվիի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից

  • by Western Armenia, 16 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
68 դիտում

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Արևելյան Հայաստանի և Բաքվի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով Բաքվի ԱԳՆ–ին։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը նոյեմբերի 15-ին Արցախի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով և հայտարարություններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերը»,– հայտարարել է Բաքվի ԱԳՆ–ն։

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Բաքվի դռները փակ են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ Օ'Բրայենի մեկնաբանություններն անվանել է «միակողմանի և կողմնակալ», ինչպես նաև «անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:

Անդրադառնալով Բաքվի համար ռազմական օգնությունը դադարեցնելու մասին հայտարարությանը՝ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ամերիկյան կողմն ինքն է ժամանակավորապես դադարեցրել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման գործողությունը (ըստ այդ լրացման՝ ԱՄՆ կառավարությանն արգելվում էր օգնություն ցուցաբերել Բաքվի պաշտոնական կառույցներին, դրա գործողությունն ամեն տարի կասեցվում էր 2002 թվականից), երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Բաքուն  սատարել էր ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների ջանքերին:

«Ստացվում է, որ ԱՄՆ-ն միշտ ժամանակավոր է համարել Բաքվի աջակցությունը, սակայն չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել», - ասված է հաղորդագրության մեջ: