Բաքուն հրաժարվել է համագործակցել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ

  • by Western Armenia, 03 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
29 դիտում

Բաքուն հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Այս մասին գրում է Ազատությունը։

Կառույցը այս քայլը որակում է Բաքվի կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։

«Կոմիտեն անկեղծ փորձեր է արել կառուցողական երկխոսության մեջ մտնելու Բաքվի իշխանությունների հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք ընկած են Խոշտանգումների դեմ եվրոպական կոնվենցիայի գոյության հիմքում»,- ասված է Կազմակերպության հայտարարությունում։

Կոմիտեն պնդում է, որ տարիներ շարունակ Բաքվի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։

Կառույցը առանձնացնում է մասնավորապես Բաքվի բանտերում պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, շեշտելով, որ կալանավորները ենթարկվում են խոշտանգումների՝ «ապտակել, բռունցքով հարվածել, ոտքով հարվածել, մահակներով կամ փայտե փայտերով հարվածել»:

«Բացի այդ, պատվիրակությունը ստացել է շշերով բռնաբարության սպառնալիքների, էլեկտրաշոկի կիրառման մասին հաղորդումներ: Արձանագրվել են նաև ձերբակալվածների հարազատների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ, այդ թվում՝ քրեական հետապնդման միջոցով», - ասված է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցում։