Բաքուն ձգտում է պատերազմի

  • by Western Armenia, 04 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

Բաքուն  փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։

Սա  սկսվում է նրանից, որ Բաքվի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե՝ Արևելյան Հայաստանի զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում», և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի Բաքվի բանակի կողմից»։ Իհարկե, Արևելյան Հայաստանի ՊՆ-ն հերքել է Բաքվի մտացածին պնդումները, սակայն այդ հանգամանքը հազիվ թե վերացնի լարվածությունը: Պատահական չէ, որ Բելգիայում Արևելյան Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական   ներկայացուցիչ Տիգրան Բալայանը գրել է. «Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա»: Ակնհայտորեն Բաքվի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է հենց ապրիլի 5-ի եռակողմ հանդիպմամբ:

Արդյո՞ք Բաքուն իսկապես ցանկանում  է խափանել այդ հանդիպումը, թե՞ ցանկանում է դառնալ դրա «անուղղակի» մասնակիցը՝ թուլացնելով Արևմուտքի հնարավոր աջակցությունը Հայաստանին:

Հակված ենք երկրորդ վարկածին, մանավանդ, որ Բաքվի ճնշումն արդեն ստիպել է Վաշինգտոնին ու Բրյուսելին՝ խոսել հանդիպման բացառապես տնտեսական օրակարգի մասին: Հիմա էլ, նույն կենտրոնները կարող են ձեռնպահ մնալ Հայաստանին ուժեղ աջակցությունից՝ Բաքվին չզայրացնելու մոտիվով: