Բաքուն ՄԱԿ-ում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով

  • by Western Armenia, 04 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
35 դիտում

Բաքուն ակտիվորեն պատրաստվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը օգտագործել Արեւելյան Հայաստանի դեմ։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը` վերլուծելով բաքվի աղբյուրներում տեղեկությունները։

Ըստ ադրբեջանագետի, բնապահպանական քարոզչական արշավը տարվելու է երկու ուղղություններով. ներկայացվելու է, թե ինչպես է իբրեւ Արեւեկյան Հայաստանն «ապօրինաբար» շահագործել ԼՂ բնական պաշարները, մյուս դեպքում խնդիր է դրվել ներկայացնել որպես տարածաշրջանն ամենաաղտոտող երկիր։

Նրա խոսքով, նախապատրաստվող քարտեզում հատուկ շեշտում են, որ օգտագործելու են մեր տարածքների, իբր, ադրբեջանական տեղանունները։ Այսինքն` ամբողջությամբ խեղաթյուրելու են մեր պետության աշխարհագրական անվանումները` թարգմանելով տարբեր լեզուներով, խեղաթյուրելով փաստերն ու փորձելով դա դարձնել օրակարգի մաս։

Ընդ որում` բնապահպանական ու քաղաքական խնդիրներից բացի, Բաքուն այս կերպ նաև տնտեսական խնդիր է փորձում լուծել` արհեստական խոչընդոտներ ստեղծելով հայաստանյան տնտեսական օբյեկտների համար։