«Բաքուն շարունակում է հայերի դեմ ցեղասպանության իրականացումը»․ բողոքի ակցիա՝ Բոննում  

  • by Western Armenia, 10 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
15 դիտում

Մի խումբ ակտիվիստներ Բոնն քաղաքում բողոքի ակցիա են իրականացրել։ Կոչ անելով Բաքվի կառավարությանն անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին: 

Բոննում հավաքված՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակներին՝ կոչ են արել նաեւ դեմ հանդես գալ կլիմայական վեհաժողովի՝ Բաքվում անցկացմանը։  

Բաքվի կառավարությունը հայտարարել է, թե վեհաժողովը նվիրված է լինելու խաղաղությանը, մինչդեռ դա անհնարին է, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ բանտարկյալները շարունակում են պահվել Բաքվի բանտախցերում: Ձևացնել, թե դա այդպես չէ, կնշանակի, որ Բաքուն շարունակում է հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, նշել են ակցիայի մասնակիցները։ 

Նաեւ նշում են, որ Բաքուն չի սահմանափակվում միայն հայերի դեմ  վայրագություններով, այլև իրականցնում է անօրինական գործողություններ սեփական ժողովրդի նկատմամբ: Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝   «վերջին մեկ տարում  առնվազն 25 անկախ լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել  և նրանք  բոլորը դեռ բանտում են»: