Բաքուն ոչնչացրել է Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի, հուշարձանը

  • by Editbeglari, 15 Օգոստոսի, 2024 in Լուրեր
298 դիտում

Բաքուն շարունակում է ոչնչացնել Արցախի՝ անկախության շրջանի հուշարձանները։ Այս մասին տեղեկացնում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից։

«Վանդալիզմի հերթական դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում։ «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի կիսանդրու ոչնչացման տեղեկատվությունը շրջանառվեց ադրբեջանական թելեգրամյան ալիքի միջոցով՝ ամիսներ առաջ»,- հայտնում են հիմնադրամից։