Բաքուն պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Շուշին

  • by Western Armenia, 08 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
66 դիտում

Բաքուն պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Շուշին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտարարել է  Օկուպացված Շուշիի շրջանում Ալիևի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Նշվում է, որ 1-2 ամսից բնակիչները կսկսեն վերադառնալ օկուպացված Շուշի, որ 23 տներից բաղկացած առաջին բնակելի համալիրի շինարարությունը մոտենում է ավարտին։

Ամենայն հավանականությամբ այդ բնակեցումը կհամապատասխանեցնեն մայիսի 9-ի հետ։ Քանի որ ՝ 1992 թ. մայիսին տեցի ունեցավ Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Սա շատ հավանական տարբերակ է ՝ քանի որ ադրբեջանցիները սիմվոլիկա շատ են սիրում:

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը