Բաքուն ռшզմական գործողությունների է  ցանկանում գնալ և մեղքը գցել Հայաստանի վրա

  • by Western Armenia, 02 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
32 դիտում

ԵՄ դիտորդների հայտարարությունը սառը “ցնցուղ” էր Բաքվի համար, քանի որ նրանց պլանը չաշխատեց: 

Բաքուն վերջին շրջանում փոխել է մարտավարությունը դիվանագիտական դաշտում։ Եթե ոչ վաղ անցյալում Բաքվի բռնապետի հայտարարություններն ուղիղ ծավալապաշտական հայտարարություններ էին, առանց թաքցնելու Հայաստանի տարածքների նկատմամբ ծավալապաշտությունը՝ օգտագործելով Հայաստանի տարածքների ոչ պաշտոնական անվանումները, քարտեզները, ապա հիմա այլ մարտավարությամբ հռետորաբանություն են կիրառում։

Բաքուն մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնական խողովակներով հայտարարում է, որ Արևելյան Հայաստանի հետ հասել են պատմական շրջանի, երբ մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս հայտարարություններն ունեն հասցեատեր և այդ հասցեատերը Եվրոպան ու ԱՄՆ-ն են։ Բաքվի բռնապետը փորձում է ցույց տալ, որ իրենք ևս շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, բայց արդեն հաջորդ քայլով սկսում են տարածել հայտարարություն, որով մտահոգություն են հայտնում Արևելյան Հայաստանում  տեղի ունեցող ենթադրյալ ռազմական տեղաշարժերի վերաբերյալ, նույնիսկ հնարավոր է՝ մոտ շրջանում էլ հայտարարություն տարածեն ձմեռային սեզոնից հետո մեր կողմում պլանային ինժիներական աշխատանքների հետ կապված։ Այդ հայտարարությամբ Բաքուն փորձում է միջազգային գործընկերներին ցույց տալ, որ իրենք կողմ են խաղաղությանը, բայց այ Արևելյան Հայաստանը չէ՝ իբրև թե իրականացնելով տեղաշարժեր առաջնագծում։ Բաքուն քաջ գիտակցում է ,որ սահմանազատման և սահմանագծման դեպքում հնարավոր չի լինելու միակողմանի գործողություն, դրա համար փորձում է ամեն դեպքում ամեն ինչ տանել ռազմական բախման։ Միջազգային կառույցները սա ևս հասկանում են, և հիմա ամեն ինչ անում են, որ թույլ չտան ռազմական ագրեսիա, և ԵՄ դիտորդների հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս ռազմական օպերացիայի ձախողում էր այս փուլում։