Բաքուն վրդովված է Կլոդ Վիզլերի հայտարարություններից

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
23 դիտում

Օրերս՝ Արևելյան Հայաստանի Ազգային ժողովում , ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների Պալատի նախագահ Կլոդ Վիզլերը: Քաղաքական գործիչը Բաքվից պահանջել է անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Նա նաև հայտարարել է, որ Լյուքսեմբուրգը հավատարիմ է՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Արևելյան  Հայաստանում և պատրաստ է հետագայում զարգացնել այս առաքելությունը երկու կողմերի հետաքրքրությունների շրջանակներում:

Բաքվին վրդովվեցրել են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների Պալատի նախագահի՝ Հայաստանում արված հայտարարությունները: Ադրբեջանի Խորհրդարանը կողմնակալ և անհեթեթ է որակել դրանք: Բաքուն Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներին մեղադրել է ,իբր, հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ «ֆրանսիական ոճով» մոտեցում ցուցաբերելու մեջ։ Ադրբեջանի Խորհրդարանում կարծիք են հայտնել, թե, իբր ,Լյուքսեմբուրգը խեղաթյուրում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, պահանջներ է  նռրկայացնում Ադրբեջանին և խաթարում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: