Բաքուն ցանկանում է Հայաստանին պարտադրել Ալեքսանդրապոլ II. Արգիշտի Կիվիրյան

  • by Western Armenia, 04 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
77 դիտում

Բաքուն ցանկանում է Հայաստանին պարտադրել Ալեքսանդրապոլ II՝ վերածելով Թուրքիայից կախված երկրի։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի նպատակը ողջ Արևելյան Հայաստանն իրավական վերահսկողության տակ վերցնելն է եւ անվտանգության հարցերի վերահսկելու հնարավորություն ստանալը, իսկ դա շատ ավելի վտանգավոր է, քան մի քանի գյուղերի զավթումը։ «Երբ տարածաշրջանից Ռուսաստանը հեռանա, այստեղ կգա Թուրքիան՝ մասամբ Բաքվի  տեսքով, այլ ոչ թե Արեւմուտքը»,- համոզված է Կիվիրյանը։

Նա նշել է, որ Բաքվի ձեռագիրը չի փոխվում, նա ճնշում է գործադրում, լարվածություն ստեղծում, բանը տանում բախումների, հետ փորձում մեղադրել հակառակորդին եւ զավթել նոր դիրքեր։ Կիվիրյանի կարծիքով՝ հին աշխարհակարգը փլուզվել է, ուստի ով ինչ կարող է, այն էլ զավթում է, քանի դեռ չի ձեւավորվել նոր աշխարհակարգը։ Փորձագետը բերել է Սիրիայի, Ուկրաինայի, Պաղեստինի օրինակները։ «Հայաստանը պետք է պատրաստ լիներ այսպիսի սցենարների»,- ամփոփել է փորձագետը։ 

Արևմտյան Հայաստանի արյունոտ իրադարձությունները ՝ դաս չեղան Արևելյան Հայաստանի համար։ Ալեքսանդրապոլի ամոթալի պայմանաագիրը դաս չեղավ հայության համար։ Փրկիչներ չեն լինելու, Միասնական Հայաստան պետություն ունենալու համար պետք է հույսներս մեր միասնության վրա դնենք։