«Բաքուն ցեղասպան պետություն է»․ Լեմկինի ինստիտուտի կոչը՝ ՄԱԿ-ին

  • by Western Armenia, 06 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
20 դիտում

Ցեղասպանությունների կանխարգելման՝ Լեմկինի անվան ինստիտուտը կոչ է անում դադարեցնել Բաքվին աջակցությունը՝ ՄԱԿ-ի՝ “Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի” անցկացման հարցում։

«Բաքուն ցեղասպան պետություն է»,- նշվում է հաղորդագրությունում: Ներկայում անօրինական կերպով պահում է մոտ 300 հայի և հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ընտրված իշխանության 8 անդամներին։

Նաեւ ասվում է, որ որոշ ձերբակալվածներ ենթարկվել են խոշտանգումների, ու միջազգային հանրությունը պետք է մերժի ցեղասպանությունը և դրա գաղափարախոսությունը և դադարեցնի աջակցությունը։

Հիշեցնեմ` այս տարվա նոյեմբերին՝ Բաքվում , նախատեսված է անցկացնել  ՄԱԿ-ի ՝ “Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը”։ Նախնական պայմանավորվածության համաձայն` այն պետք է հյուրընկալեր Արեւելյան Հայաստանը։ Բայց 2023 թվականի տարեվերջին  Արեւելյան Հայաստանի և Բաքվի ղեկավարների աշխատակազմերը հայտարարեցին, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Նույն պայմանավորվածության համաձայն` Արեւելյան Հայաստանին վերադարձվեցին 32 հայ ռազմագերիներ, իսկ Բաքվին` ադրբեջանցի 2 սահմանախախտներ, որոնցից մեկը մեղադրվում էր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։