Բաքուն օկուպացրել է Արևելյան Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում

  • by Western Armenia, 17 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
99 դիտում

Բաքուն  ներկայումս օկուպացրել է Արևելյան Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է Արևելյան Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով, Արևելյան Հայաստանը շարունակում է աշխատել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում: