Բաքվից կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ կոնգրեսականին․ դատապարտող հայտարարություն

  • by Western Armenia, 03 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
23 դիտում

Բաքվից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը։ Այս մասին է վկայում Տեխասի դաշնային դատարանի մեղդրական եզրակացությունը։ 

Համաձայն գործի նյութերի՝ կոնգրեսականը և նրա կինը Բաքվի պետական նավթագազային SOCAR ընկերությունից 2014 թ․ դեկտեմբերից մինչև 2021 թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կաշառքի տեսքով գումար են ստացել, ինչը լիովին վերահսկվել է Բաքվի կառավարությանը կողմից։ Իսկ գումարները փոխանցվել են իբրև խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությանը, գումարների դիմաց կոնգրեսական, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը հօգուտ Բաքվի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար։ Ամերիկացի օրենսդրին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է երկար տարիների ազատազրկում։ Սակայն դատարանը որոշել է ազատել նրանց 100 հազար դոլար գրավի դիմաց։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարում է կոնգրեսականի նյութապաշտական մոտեցումները։ Բաքվին անարդարացի և երեսպաշտ քայլերի համար ուղիղ մեղադրելը և պատասխանատվության կոչելն արդեն իսկ թվում է ժամանակավրեպ, քանի որ վերջին տարիների ընթացքում գործված և ոչ մի հանցանք` լինի էթնիկ զտում, թե կամայական առևանգում, չի արժանանում պատշաճ և անհրաժեշտ հետևանքներ ենթադրող պատժի։ Ուստի Ամերիկայում սեփական շահերի տարածման նմանօրինակ փորձերը չեն կարող և չպիտի արժանան միջազգային հանրության լռությանն ու անտարբերությանը։