Բաքվի ԶՈւ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

  • by Western Armenia, 09 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
37 դիտում

Բաքվի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին,  ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արևելյան  Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ Բաքւն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր, ապրիլի 8-ին, ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Բաքվի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ։