Բաքվի իշխանությունները շարունակում են մշակութային ցեղասպանությունը․Ջոն Ինյարիտու

  • by Western Armenia, 11 Մարտի, 2024 in Քաղաքականություն
38 դիտում

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կամ այլ պատիժներ սահմանի այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պատասխանատու են՝ Արցախի  հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ապագա խախտումները կանխելու համար։

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող հստակ քայլերին՝ պատգամավորը շեշտել է, որ Բաքվի կողմից իրականացվող խախտումներին և վանդալիզմին վերջ դնելը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ ներգրավելով ինչպես դիվանագիտական ու իրավական, այնպես էլ մշակութային ջանքեր: 

Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ հայկական կողմը ևս այստեղ անելիքներ ունի, և անհրաժեշտ է, որ օգտագործի բոլոր օրինական միջազգային հարթակները և ինստիտուտները՝ ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արդարադատության միջազգային դատարանը, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն Բաքվին մշակութային այս նոր ոչնչացման համար։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Բաքվի իշխանությունները շարունակում են ոչնչացնել և վանդալիզմի ենթարկել հազարավոր տարիների հայկական պատմամշակութային  ժառանգությունը։ Բաքվի զինվորները պղծում և ոչնչացնում են, ինչպես հայկական հուշարձանները, այնպես էլ գերեզմանատները։

Օրեր առաջ համացանցում կադրեր էին հայտնվել Ստեփանակերտից, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը։