Բաքվի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին՝ Երևանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար

  • by Western Armenia, 30 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
31 դիտում

Բաքվի իշխանությունները, ամեն ինչ գլխիվայր շուռ տալու՝  իրենց բնորոշ ոճով, օգտագործեցին Երևանի կողմից չորս գյուղերի փոխանցումը՝ Արևելյան Հայաստանի դեմ նոր մեղադրանքներ հնչեցնելու համար։

Այսպես, մայիսի 29-ին ՝ Բաքվի պետական ​​սահմանային ծառայությունն արտասովոր շտապողականությամբ մամուլի ներկայացուցիչների համար շրջայց է կազմակերպել ։
Շրջայցի մեկնարկից դեռ մի քանի ժամ չանցած՝ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնում են  «հայկական վանդալիզմի»մասին։
«Մենք մեր աչքերով տեսանք հայերի կողմից իրականացված վանդալիզմը և գյուղում ավերված տները»,- հայտնում են ադրբեջանցի լրագրողները։
Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ՝ Հայկական ԽՍՀ տարածքում , ադրբեջանցիներ էին ապրում, իսկ խոսքը ՝ սահմանամերձ գոտում գտնվող տների մասին է, որոնք դեռ 90-ականներին ավերվել են հենց ադրբեջանցիների  կողմից։ Սանձազերծելով ագրեսիա՝ Բաքուն  այժմ Հայաստանին մեղադրում է սեփական հանցագործությունների մեջ։