Բաքվի կողմի կրակոցները կրում են խաղաղ բնակչությանն ահաբեկելու և տագնապային վիճակում պահելու նպատակ. Արևելյան Հայաստանի ՄԻՊ

  • by Western Armenia, 06 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
27 դիտում

“Արևելյան Հայաստանի  գյուղերի անմիջական հարևանությամբ Բաքվի  զինված ուժերի կրակոցները կրում են խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ”, հայտարարել է Արևելյան Հայաստանի ՄԻՊ֊ի գրասենյակը:

Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացել՝ Տավուշի մարզի՝ Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Բաքվի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Բաքվի  զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա: Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: