Բաքվի ու Երևանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել. Ղարիբաշվիլի

  • by Western Armenia, 19 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
81 դիտում

Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Բաքվի և Երևանի  միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։

Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Բաքվի, Երևանի և Անկարայի հետ։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում։

Որոշ ժամանակ առաջ Վրաստանում էին Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը, և մենք բացառիկ հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնելու։

Կարծում եմ՝ սա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք»,- ասաց վարչապետը։

Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել.

«Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում, մենք շարունակում ենք ռազմավարական գործընկերությունը և համագործակցությունը Թուրքիայի հետ բարձր մակարդակով»։