Բաքվի ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղաշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը. Արցախի ՊՆ

  • by Western Armenia, 10 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
89 դիտում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Բաքվի Պաշտպանության Նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները  հուլիսի  8-ի ժամը 22:35-ից  ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում  կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։  

Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Բաքվի իշխանությունների Պաշտպանության Նախարարության պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր  թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։
Բաքվի իշխանությունների  ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել  գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։