«Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»․ ԱԳՆ

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
31 դիտում

Արեւելյան Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Արեւելյան Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով Բաքվի նախագահին։

Ասվում է, որ Արեւելյան Հայաստանի Սահմանադրությունը և նրա փոփոխությունները երկրի ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում են որպես կոպիտ միջամտություն:

Միաժամանակ համարում են, որ նման խոսույթը կասկածի տակ է դնում Բաքվի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ըստ հայտարարության՝ խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: