Բաքվում՝ ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի

  • by Western Armenia, 07 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
34 դիտում

Բաքվում՝  ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է Շուշի և Վարանդա: Այդ մասին նշված է ամերիկյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ: 

Տեղում դեսպանը հանդիպել է կառավարության ներկայացուցիչների և մանկավարժների հետ: 

Դեսպանը Մարկ Լիբբին հայտարարել է, թե այցը նախապատրաստել են շուրջ երկու ամիս: «Ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Քանի դեռ մենք նման պատրաստակամ գործընկերներ ունենք Բաքվում, ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ»,- հավելել է դեսպանը։

Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվում ԱՄՆ դեսպան Լիբբին այն  հարցին, թե ինչու  չի այցելում Շուշի, ասել էր, որ չի ուզում դառնալ ինչ որ մեկի շոուի մասնակից: Նա ասել էր, որ կայցելի Շուշի,  երբ ժամանակը գա, բայց հիմա պատրաստ չէ անել դա:

Այսօր հանկարծ ստացվում է, որ Դեսպանը Մարկ Լիբբին տիկնոջ հետ այցելում է Շուշի: Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը»:

Անկասկած է, եկել է հանձնարարությունը Վաշինգտոնից: Հարցն այն է, թե ինչու  հնարավոր պատասխանները կարող են լինել շատ: Իսկ դրանց մեջ կարո՞ղ է լինել այն, որ Վաշինգտոնն այդ կերպ արտահայտում է իր դժգոհությունը Արևելյան Հայաստանում տեղի ունեցող գործընթացից, որը, եթե ունենա հաջողություն, կբերի Արևելյան Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության: Իսկ դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել իրավիճակը ՝ ապրիլի 19-ի պայմանավորվածության շուրջ: Իսկ այդ պայմանավորվածության կարեւորությունն ԱՄՆ ի  համար վկայում է այն, որ դրա հաջորդ օրն իսկ այն ողջունել էր անձամբ պետքարտուղար Բլինքենը՝ իր գրառումով:

Իսկ հարցը ԱՄՆ ի  համար բավականին կարեւոր է, ու այստեղ լոկ Ռուսաստանի հանգամանքը չէ: Նկատենք, որ Բլինքենը Ալիեւին ու Փաշինյանին է զանգահարել Պեկին այցից հետո: Իսկ Պեկին այցը եղել է, մեղմ ասած․  ոչ այնքան արդյունավետ: Զուգահեռ, Չինաստանի նախագահն է այց սկսել Եվրոպայի երկրներ՝ Ֆրանսիա, Հունգարիա, Սերբիա: Կովկասում դիրքային վիճակը ԱՄՆ ի համար դառնում է կարեւոր:

 ABŞ-nin Azərbaycandakı səfiri Şuşa və Füzuliyə səfər edib