Բաքվում անցկացված միջազգային գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները Պաղեստինի՝ հայկական ծագում ունեցող արտգործնախարար Վարսեն Աղաբեկյան Շահինին ներկայացրել են որպես «Վարսեն Շահին»՝ չհիշատակելով նրա հայկական՝ Աղաբեկյան ազգանունը, հայտնում է «Առավոտ»-ը։
Հատկանշական է, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հոկտեմբերի 13-ին հրապարակված հոդվածում նշել էր նախարարի հայկական ծագումը և ներկայացրել նրա ամբողջական անունը՝ Վարսեն Աղաբեկյան Շահին։ Այս հանգամանքը ուշադրություն է հրավիրում նույն երկրի լրատվամիջոցի հրապարակման և պաշտոնական միջոցառման ընթացքում նախարարին ներկայացնելու ձևի տարբերության վրա։
