Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

  • by Western Armenia, 08 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
30 դիտում

Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» գործի շրջանակներում։

Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ բաքվի սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ 

Նա դուրս էր եկել գյուղից մոլորվել և հայտնվել էր Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Թշնամին արցախցուն կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։