Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ 

  • by Editbeglari, 12 Մարտի, 2026 in Լուրեր
139 դիտում

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի կենտրոնում գտնվող Ռամլեթ ալ-Բայդա թաղամասում իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 28-ը վիրավորվել են։ Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ քաղաքի ծովափնյա հատվածում։

Ականատեսների խոսքով՝ պայթյունից վնասվել են մեքենաներ և մոտակայքում տեղակայված վրաններ, որտեղ ապրում էին այլ շրջաններից տեղահանված մարդիկ։ Տարածքը փակվել է անվտանգության ուժերի կողմից։

Միևնույն ժամանակ Իսրայելական ռեժիմի  բանակը հայտարարել է, որ շարունակել է հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններում՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները։ Իր հերթին «Հեզբոլլահը» հայտնել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի  ռեժիմի մի քանի ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Տարածաշրջանում ռազմական լարվածությունը շարունակում է աճել։