Բլինքենն Ալիևին հայտել է Բերձորի ճանապարհով ազատ տարանցման հրատապ անհրաժեշտության մասին

  • by Western Armenia, 01 Օգոստոսի, 2023 in Քաղաքականություն
175 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Բերձորի ճանապարհով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հուլիսի 30-ի հաղորդագրությունից։

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Արցախում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Բերձորի ճանապարհով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնենԱրցախի բնակչությանը», - նշված է հաղորդագրությունում։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։

Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին Twitter-ի իր էջում առանձին գրառում է կատարել նաև պետքարտուղար Բլինքենը։