Բռնի անհետացած և գերիներ Ադրբեջանում

  • by Editbeglari, 01 Հոկտեմբերի, 2025 in Լուրեր
163 դիտում

Հայաստանի կողմից տեղեկացված է, որ Ադրբեջանում այսօր պահվում է 23 հայ գերի, սակայն փաստացի նրանց թիվը կարող է շատ ավելին լինել: «Միջազգային համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ փաստահավաք գործունեության ընթացքում հաստատվել են առնվազն 80 բռնի անհետացած գերի, սակայն սա սպառիչ թվաքանակ չէ:

23 գերիների մեջ ընդգրկված են նաև Արցախի ղեկավարության ու 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ գերեվարված անձինք: Ադրբեջանը նրանց պահում է անազատության մեջ, իսկ մի շարք դեպքերում գերեվարումը հանգեցրել է սպանությունների, որոնց մասին հայկական կողմը փաստեր ունի:

Սահակյանը նշել է, որ «Կարմիր խաչը» վերջին անգամ հունիսին է կարողացել հանդիպել գերիներին, այնուհետև մուտքը արգելափակվել է: Այս պահին չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը կարողանա հաստատել գերիների իրական վիճակը:

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, և հնարավոր է, որ տեսակցություն տեղի ունեցած լինի որոշ հայերի հետ, սակայն մանրամասները ներկայումևս չեն հաղորդվում: