Գերեզմանատների ոչնչացումն Արցախում․ Le Figaro

  • by Editbeglari, 24 Հուլիսի, 2024 in Լուրեր
301 դիտում

Միջնադարյան արվեստի պատմաբան և Կովկասի մասնագետ Պատրիկ Դոնաբեդյանի կարծիքով՝ Բաքվի քաղաքականությունն Օսմանյան կայսրության XIX դարի քաղաքականության շարունակությունն է նոր միջոցներով, որը նպատակ ուներ տարածաշրջանից ջնջել ամբողջ հայության ներկայությունը։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը։

«Քայլ առ քայլ ոչնչացնում էին բնակչությունը (հայերի դեմ իրականացված ցեղասպանություն), ոչնչացնում էին նրանց ժառանգությունը կամ այդ ժառանգությունը վերաբաշխում էին ուրիշներին: Նպատակն այն էր, որ բնակչության վտարումից հետո կանխեին նրանց վերադարձը և ցույց տային, որ հայերը օտար են այս տարածաշրջաններում և իրավունք չունեն այս հողերի նկատմամբ»,- նշված է հոդվածում:

Այս տեսանկյունից գերեզմանոցներն են թիրախավորված։ Այս վայրերը, որ հայերի ինքնության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում և մեծապես կապված են նախնիների հետ, իրենց հայտնի խաչքարերով, տապանաքարերով, որոնցից ամենահներն ամսագրվում են IX դարի, ենթարկվել են բազմաթիվ վանդալիստական գործողությունների Բաքվի ռազմական գործողությունների ընթացքում։

Վերջին հայերի հեռանալուց հետո XIX դարի Ակնաղբյուրի Գուզե Թաղի մոտ գտնվող գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է։ Մեկ այլ գերեզմանոց, որը գտնվում է Վազգենաշենի մոտ և թվագրվում է XIV դարի, ունի մի քանի միջնադարյան խաչքարեր, 2023 թվականից գտնվել է իբրև թե ինտենսիվ շինարարական գոտում։ Ըստ արբանյակային պատկերների՝ գերեզմանոցի մի մեծ մասն արդեն ավերվել է, ինչը ենթադրում է, որ այն կարող է փոխարինվել ժամանակակից ենթակառուցվածքներով։

18-19-րդ դարերում կառուցված Ղազանչեցոց գերեզմանատներում և երևանյան դարպասների մոտ բուլդոզերները գերեզմանաքարերի վրա աղբ էին թափում և գերեզմանների միջով ճանապարհ փորում ՝ քանդելով պատմական տապանաքարերը։

Հաշվի առնելով այս տագնապալի շարքը Օրենքի եւ արդարատադության Եվրոպական կենտրոնը (ECLJ)   հայտարարում է, որ վախենում է Արցախի վանքերի ամբողջականության համար։ Մասնավորապես, Դադիվանքի (կառուցված 9-րդ և 13-րդ դարերի միջև), Գանձասարի (կառուցված 13-րդ դարում) և Ամարասի (կառուցված 4-րդ դարում) ճակատագրերն առաջացրել են միջազգային հանրության մտահոգությունը։