Դինքին սպանողին ազատ է արձակել պետության ներսի խորքային կառույցը. Օզգուր Օրեր

  • by Western Armenia, 17 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
195 դիտում

Պոլսի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգուր Օրերը մեկնաբանել է Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթի ազատ արձակումը։ Politikyol-ի փոխանցմամբ թուրք կուսակցապետը շեշտել է, որ Հրանտ Դինքը աղավնի էր, իսկ աղավնի սպանելը Թուրքիայում մեծ հանցանք է։ 

Օզգուր Օզելը պնդել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում խորքային կառույց է կանգնած, որն էլ ազատ է արձակել Օգյուն Սամասթին։ 

Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ ինքն ամեն ինչ անելու է, որ արմատներից ոչնչացնի այդ խորքային ուժին։