Ե՞րբ է ՄԱԿ-ը ճանաչել Արցախը որպես «ահաբեկչական սուբյեկտ». Անընդունելի ձեւակերպում

  • by Western Armenia, 11 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
24 դիտում

ՄԱԿ-ի Խոշտանգումների կոմիտեն հայտարարություն է տարածել’ արցախյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ նշելով էթնիկ հայերի հանդեպ խոշտանգումների, արտադատական ​​սպանությունների և անօրինական կալանավորման բազմաթիվ դեպքեր։

Սակայն հրապարակային հայտարարության մեջ ասվում է, որ «ՄԱԿ-ի կոմիտեն  մտահոգված է զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական ​​սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կապակցությամբ»:

Ի՞նչն է ՄԱԿ-ի կոմիտեն անվանում «հակահաբեկչական գործողություն»: Եւ ե՞րբ է ՄԱԿ-ը Արցախի բնակիչներին և ՊԲ֊ին  ճանաչել որպես «ահաբեկչական կազմակերպություններ», որոնց դեմ ագրեսիան անվանում է «հակաահաբեկչական գործողություն»։

ՄԱԿ-ի նման ձևակերպումները միայն խրախուսում են Բաքվին՝ նոր ահաբեկչություններ և խոշտանգումներ իրականացնել։

https://www.ohchr.org/fr/news/2024/05/le-comite-contre-la-torture-clot-les-travaux-de-sa-soixante-dix-neuvieme-session