Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին` հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կարթեյզերը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ Բաքուն պետք է.
1.երաշխավորի Արեւելյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը,
2.պահպանի հայկական մշակութային ժառանգությունը Արցախում, 3.ազատ արձակի քաղբանտարկյալներին։
