Եկեղեցիները՝ փոխարինված, գերեզմանները՝ ավերված․ զեկույց Բաքվի կողմից Արցախում իրականացվող մշակութային ոչնչացման մասին․ Le Figaro 

  • by Editbeglari, 19 Հուլիսի, 2024 in Լուրեր
223 դիտում

Օրենքի եւ արդարատադության Եվրոպական կենտրոնն (ECLJ) արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն նկարագրում է 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախում հայկական ժառանգության հուշարձանների տագնապալի անհետացումը եւ ոչնչացումը:

ֆրանսիական Le Figaro թերթն, անդրադառնալով այս զեկույցին գրել է, որ այս ամենը ոչ միայն 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի ռազմական գործողությունից հետո հայրենի հողից բռնի տեղահանված 100․000 հայերի վախն է, այլև իրավունքի և արդարության եվրոպական կենտրոնի կողմից արված եզրակացություն:

Միջազգային քրիստոնեական ոչ կառավարական կազմակերպությունը մանրամասն նկարագրում է մշակութային ոչնչացումը, որն իրականացվում է Բաքվի կողմից տարածաշրջանում։ Ավերվել են եկեղեցիները եւ գերեզմանատները, հանվել են խաչերը: 

«Այս «լկտի և կործանարար քաղաքականությունը» օգտագործում է ռևիզիոնիզմն Արցախում հայերի ժառանգության ոչնչացման համար»»,- զգուշացնում է Ստրասբուրգում տեղակայված կազմակերպությունը։ 

Թերթը գրում է՝ Արցախի տարածաշրջանում, որը հնագույն ժամանակներից շարունակաբար հայերով բնակեցված և Խորհրդային Միության փլուզումից հետո Արեվելյան Հայաստանի և Բաքվի միջև վիճարկվող տարածաշրջան է, կա շուրջ 500 մշակութային վայր, որտեղ պահվում են հայկական ժառանգության շուրջ 6000 մասունքներ: 

2020 թվականի  44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի տարածքի գրեթե 70%-ն հայտնվել էր Բաքվի լծի տակ։  2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջ տարածքը օկուպացնելուց հետո Բաքուն հետևողականորեն մերժել է օտարերկրյա դիտորդների մուտքը մշակութային օբյեկտներ՝ չնայած Հայաստանի և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքներին։  

Այսպիսով, հետազոտողների և կազմակերպությունների կողմից հավաքված արբանյակային պատկերների միջոցով օրենքի եւ արդարատադության Եվրոպական կենտրոնն կարողացավ ճշգրիտ գույքագրել ավերված եկեղեցիները, անհայտ կորած արձանները կամ ավերված գերեզմանատները:

Շարունակելի․․․