ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը և վերահաստատում է իր կոչը Բաքվին՝ ապահովելու Բերձորի ճանապարհով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

  • by Western Armenia, 13 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
68 դիտում

Խոսնակի Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վերաբերյալ հայտարարությունը. Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

Բերձորի ճանապարհի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Արցախի  հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Բաքվի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Բաքվին՝ ապահովելու Բերձորի ճանապարհով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։

https://europa.eu/!3jrpKn