ԵՄ-ն անհասկանալի առաջարկ է անում արցախցիներին

  • by Western Armenia, 06 Մարտի, 2024 in Քաղաքականություն
80 դիտում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Բաքվի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Բաքվիի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին իրենց հանձնառության համաձայն:

ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում:

ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Արցախի  հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Արցախ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության:

Բացի այդ, տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը»:

ԵՄ ներկայացուցիչը հաշվի չի առնում, որ Արցախի բնիկ հայ բնակչությունը ինքնիշխան է իր տարածքի վրա՝ համաձայն իր իսկ ընդունած Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրի, խառնաշփոթ է տիրում։