ԵՄ-ն պատասխանատվություն չի ընդունում

  • by Western Armenia, 09 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
30 դիտում

ԵՄ արտաքին կապերի պատասխանատու Փիթեր Ստանոն, անդրադառնալով արցախահայության վերադարձի իրավունքի խնդրին, ասել է. «Այս մարդիկ Բաքվից են, Արցախից։ Մեզ համար Արցախը միշտ եղել է դե յուրե Բաքու»։Տարօրինակ հայտարարություն՝ ԵՄ ներկայացուցչի շուրթերից, այնպես չէ՞:

Հավանաբար, արժե  տեղեկացնել՝ 1987 թվականին ծնված Փիթեր Ստանոյին, որ 1988 թվականին Արցախի ժողովուրդը, օգտվելով ինքնորոշման իրավունքից, հայտարարեց՝  Բաքվից անջատվելու մասին,  որում  նրանք հայտնվել են՝  բռնակալ Ստալինի գլխավորած  խորհրդային բոլշևիկների եւ թուրքեմալականների միջև հանցավոր դավադրության արդյունքում։  

Փիթեր Ստանոյի մասին բաց աղբյուրներում շատ քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ Փիթեր Ստանոն երիտասարդ,  հաջողակ դիվանագետ է, ով եղել է Սլովակիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Վերջին տարիներին Փիթեր Ստանոն հայտնի էր,  որպես արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության՝ Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար, այդ թվում՝ որպես եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար։

Եվ հիմա հարց է՝ եթե ԵՄ-ն Արցախը համարում է «դե յուրե Ադրբեջան», ապա ինչո՞վ էր զբաղվում ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մինսկի խումբը 30 տարի շարունակ։

Հիշեցնենք, որ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիների որոնումը։ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ 1992 թվականի հունվարի 30-ին ԽՍՀՄ փլուզմամբ անկախություն ձեռք բերած Հայաստանը և Ադրբեջանը միացան՝  Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի աշխատանքներին (ԵԱՀԽ, 1995 թվականի հունվարի 1-ից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, կամ ԵԱՀԿ), որը հնարավորություն է ընձեռել կապակցելու այս միջազգային կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու խաղաղ ուղիներ որոնելու համար։

Քննարկման հիմնական թեման եղել է Մինսկի խմբում Արցախի ներկայացուցիչների կարգավիճակը։ Ավելի ուշ, այցելելով հակամարտության գոտի, Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Արցախի հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքներն են ուժի չկիրառումը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշում չկա, չնայած Ադրբեջանի համառ պահանջին։

Եվ չնայած դրան, ինչպես պնդում են ԵՄ երիտասարդ դիվանագետները, «մեզ համար (այսինքն՝ ԵՄ-ի համար) Արցախը միշտ եղել է դե յուրե Ադրբեջան»։

Ինչպես պարզվում է, Բաքուն դեռևս «հուսալի գործընկեր է», ուստի,  երիտասարդ Փիթեր Ստանոն հանգիստ հայտարարում է, որ «Արցախը միշտ եղել է դե յուրե Ադրբեջան»։ Եվ այստեղ հիմնական բառը «միշտ»֊ն է:

Միգուցե, նա երիտասարդ դիվանագետ է և լավ չգիտի ժամանակակից պատմությունը։ Կամ գուցե հենց սրա վրա է հաշվարկ անում ԵՄ-ն եւ ասում՝ դիվանագետը անփորձ է, երիտասարդ, գուցե անցնի, արցախցիները զբաղված են կենցաղային խնդիրներով, գուցե չնկատեն…

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամենալուրջ խնդրի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը, վաղ թե ուշ, դաժան կատակ կդառնա՝  դրան կատակով վերաբերվողների հետ։