Եվրախորհրդարանում տեղի կունենա Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով

  • by Western Armenia, 11 Մարտի, 2024 in Քաղաքականություն
40 դիտում

Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Բաքվում։ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնել են ԵՄ-ում Արևելյան Հայաստանի ներկայացուցչությունից։

«Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Բաքվում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,- նշել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Համաժողովին մասնակցելու համար քաղաքացիները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։