Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը հայտարարել է, որ կճշտի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ X-ում կատարած գրառման հանգամանքները։
Վիգանդը նշել է, որ անձամբ տեղյակ չէ Գրոնոյի մեկնաբանությունների բովանդակությանը և հարցը պետք է ուսումնասիրվի։
Գրոնոն Ադրբեջանի կազմակերպած այցից հետո գրել էր, որ Արցախի որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ»։ Նրա գրառումը քննադատության էր արժանացել, քանի որ այցի ընթացքում հայկական եկեղեցիներն ու վանքերը ադրբեջանական կողմը ներկայացրել էր որպես «կովկասաաղվանական» ժառանգություն։
