Եվրամիությունում կարծում են, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է Երևանի ու Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար

  • by Western Armenia, 15 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
31 դիտում

Եվրոպական միության քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկը հայտարարել է, որ եկել է’  Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ժամանակը: 

Այդ մասին Պրոնկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ Շնորհակալություն հայտնելով Բաքվի ղեկավարի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևին` «արդիական մարտահրավերների շուրջ էքսկուրսիայի համար»՝ Պրոնկը հայտարարել է, որ «ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ»: «ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել աջակցել խաղաղության ջանքերին»,- գրել է նա։ 

Պրոնկը նաև նշել է, որ ԵՄ-ն ականազերծման գործում Բաքվի ամենամեծ աջակիցն է: «Պատրաստելով ականազերծման կանանց թիմ՝ ԵՄ-ն օգնում է բարձրացնել կանանց դերը անվտանգության ապահովման գործում: Ժամանակն է’ կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել աջակցել խաղաղության ջանքերին»,- գրել է նա։