Եվրոպայի խորհուրդը հրապարակել է ՝ Արևելյան Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիրը

  • by Western Armenia, 14 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
79 դիտում

Եվրոպայի խորհրդի «Արևելյան Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023- 2026 թվականների ծրագիրը» ռազմավարական ծրագրային փաստաթուղթ է, որն ուղղված է Արևելյան Հայաստանի օրենսդրության, հաստատությունների ու գործելակերպի՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում եվրոպական չափանիշներին հետագա համապատասխանեցմանը: Սույն գործողությունների ծրագրով նախատեսվում է օժանդակել Արևելյան Հայաստանը ՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված ջանքերին: Սույն գործողությունների ծրագրի առաջնահերթություններով հաշվի են առնվում մի շարք կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի,Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ,Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) որոշումները, բանաձեւերը, հանձնարարականները, զեկույցների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  վճիռները։Սույն գործողությունների ծրագրի ընդհանուր բյուջեն 19 միլիոն եվրո է: Թեեւ 0.9 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորումն ապահովված է, 2023-2026 թվականների համար սահմանված առաջնահերթ գործողություններն ամբողջությամբ իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ: Եվրոպայի խորհուրդը եւ Հայաստանը կշարունակեն համագործակցությունը՝ առկա օրենսդրական դաշտը բարելավելու, դրա արդյունավետ կիրառումն ապահովելու եւ երկրի օրենսդրությունն ու գործելակերպը եվրոպական չափանիշներին մոտարկելու՝ ազգային կառույցների կարողությունները զարգացնելու ուղղությամբ՝ մարդու իրավունքները խթանելու, իրավունքի գերակայությունն ամրապնդելու եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքներն ապահովելու նպատակով: