Երուսաղեմի հայերը հարձակումների թիրախում են․ աշխարհը լռում է

  • by Editbeglari, 11 Օգոստոսի, 2026 in Լուրեր
114 դիտում

Երուսաղեմի հայկական թաղամասում հայ համայնքը տարիներ շարունակ բախվում է ծայրահեղական խմբերի կողմից ոտնձգությունների, սպառնալիքների և խտրականության։

Վերջին միջադեպերից մեկի ժամանակ վեց ծայրահեղ ազգայնական կրոնական հրեաներ թքել են Սուրբ Հակոբյանց տաճարի մուտքի վրա և քարեր նետել հայերի տների ուղղությամբ։

Հայ հոգևորականների նկատմամբ վիրավորանքները, սրբավայրերի պղծումը և ֆիզիկական հարձակումները համայնքի համար դարձել են լուրջ խնդիր՝ առաջացնելով նաև անպատժելիության մտահոգություն։ Միջազգային հանրության արձագանքը, սակայն, շարունակում է մնալ սահմանափակ։