Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խստորեն դատապարտել է Արցախի Գանձասարի վանքում վերջերս կազմակերպված ցուցադրությունը՝ այն գնահատելով որպես վանքի հայկական քրիստոնեական պատմական ինքնությունը խեղաթյուրելու փորձ։
Պատրիարքության հայտարարության համաձայն՝ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ցուցադրվել են ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ, որոնց միջոցով առաջ են քաշվել Գանձասարի պատմությունը վերաձևակերպող պնդումներ։
Պատրիարքությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին և միջազգային հանրությանը պաշտպանել Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը և չընդունել պատմական փաստերի խեղաթյուրման փորձերը։ Նշվում է, որ Գանձասարի և հայկական եկեղեցական ժառանգության պատմությունը դարեր շարունակ ուսումնասիրվել և փաստագրվել է միջազգային գիտական ու մշակութային հաստատությունների կողմից։
