Երևանի և Բաքվի միջև չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալու հնարավոր սահմանազատումը

  • by Western Armenia, 04 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
30 դիտում

Երևանի և Բաքվի  միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալու հնարավոր սահմանազատումը։

Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1920-1922թ․ քարտեզով, որով Արևելյան Հայաստանն ու Բաքուն  եղել են անկախ պետություններ (մինչև ԽՍՀՄ կազմում ընդգկվելը)։

Եվ ահա, այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Արևելյան  Հայաստանի և Բաքվի  սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում՝ քարտեզում նշված է ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆՈՎ։

ՍԵՎ ԿԵՏԵՐՈՎ նշված են ենթադրյալ չորս գյուղերը, որոնց մասին խոսում է իշխանությունը։

Հայաստանը պետք է միջազգային իրավունքի հիման վրա ստանա 1920-1922թ․ քարտեզով սահմանազատում անելու միջազգային աջակցություն և ոչ թե առանց հասկանալու անդադար խոսի սահմանների հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագրից։